Սերբիայի նախագահի կյանքը սպառնալիքի տակ է. փո...

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի եւ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձերից հետո վտանգ է սպառնում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին, հայտնել է Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում։

«Երբ տեղի ունեցավ Ֆիցոյի դեմ մահափորձը, իսկ հետո՝ Թրամփի, ես ասացի, որ պատրաստվի նախագահ Վուչիչը։ Որովհետեւ, բոլորի հետ, ովքեր կողմ են Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ որոշմանը, ինչ-որ բան պատահում է, ինչ-որ մեկը նրանց վրա կրակում է»,- ասել է նա։

Վուլինի կարծիքով՝ Վուչիչի կյանքը սպառնալիքի տակ է նրանց կողմից, ովքեր կցանկանային, որ Սերբիան դադարի լինել ռազմական առումով չեզոք, պատժամիջոցներ մտցնի Ռուսաստանի դեմ, ճանաչի Կոսովոյի անկախությունը եւ հրաժարվի Բոսնիա եւ Հերցեգովինայում Սերբական Հանրապետությունից։