Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Քուվեյթի էմիր Մաշալ աս-Սաբահի հետ ներկա է գտնվել մի շարք համաձայնագրերի ստորագրման արարողությանը: Այս մասին հաղորդում է Al-Arabiya-ն։
Փաստաթղթերից մեկով նախատեսվում է պաշտպանական համագործակցություն Քուվեյթի պաշտպանության նախարարության և Ֆրանսիայի զինված ուժերի միջև:
Այլ համաձայնագրերը վերաբերում են քաղաքացիական ավիացիայի, արհեստական բանականության, կրթության, գիտության ոլորտներում համագործակցությանը, ուղիղ ներդրումների խթանմանը:
Երկու ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և դրանք տարբեր ոլորտներում ամրապնդելու ուղիները, ինչպես նաև Քուվեյթի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնման հարցերը՝ մասնավորապես տնտեսության, առևտրի և ներդրումների ոլորտներում։
Մակրոնը Քուվեյթից կմեկների Արաբական Միացյալ Էմիրություններ, Բահրեյն և Կատար:
Ֆրանսիայի նախագահը Ծոցի երկրների ղեկավարների հետ կքննարկի իրավիճակը Հորմուզի նեղուցում և դրա ազդեցությունն էներգակիրների գների վրա:



