Սահմանային հարցերը լուծելի են․ Սերգեյ Լավրովը...

Լեռնային Ղարաբաղի սահմանների հետ կապված հարցերը, ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, լուծելի խնդիր է, չնայած դյուրին չէ։ Այս մասին նա ասել էր նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ։ Երախտագիտություն հայտնելով Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության իրականացման բարձր գնահատականի համար, Լավրովը ասել է, որ ռուսական կողմը կանի ամեն բան, որպեսզի  «ամեն ինչ բխի նրանից, որ ռազմական ասպեկտները փակվեն»։ Նա ասել է, որ հիմա պետք է զբաղվել «գետնի վրա» եղած մանրամասնելով։ Լավրովը վստահություն է հայտնել, որ ռազմական փորձագետներն ու դիվանագետները կարող են պայմանավորվել երկուստեք ընդունելի լուծումների շուրջ։