Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վլադիմիր Լադանովին կանչել են Արտաքին գործերի նախարարություն, հաղորդում է Hindustan Times-ը։
Հնդկաստանը կանչել է ռուս բարձրաստիճան դիվանագետին՝ Ուկրաինայի ափերի մոտ առևտրային նավի վրա Ռուսաստանի իրականացրած հարձակումը խստորեն դատապարտելու համար։ Հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ հնդկական անձնակազմի չորս անդամ։
Սա ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում հնդիկ նավաստիների զոհվելու առաջին դեպքն է։ Լադանովին ԱԳՆ են հրավիրել Նյու Դելիում Ռուսաստանի դեսպանի բացակայության պատճառով։
Հնդկական կողմն ընդգծել է, որ «նման հարձակումները խաթարում են միջազգային ծովային առևտրի ապահովությունը, անվտանգությունն ու կայունությունը»։
Դիվանագետին հորդորել են «ՌԴ իշխանություններին խոր մտահոգություն փոխանցել այն մասին, որ առևտրային նավերի հրետակոծումը և դրա հետևանքով անմեղ քաղաքացիական անձանց զոհվելն անընդունելի են ու պետք է դադարեցվեն»։



