ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմակ...

Ռուսաստանը ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռազմական գործողությունում, այլև վստահ է դրանում և շարունակում է հատուկ ռազմական գործողությունը խաղաղ կարգավորման պայմանների բացակայության իրավիճակում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կարող եմ հավաստիացնել ձեզ. մենք ոչ միայն հույս ունենք, մենք վստահ ենք, որ այս հաղթանակը լինելու է», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Նրա խոսքով՝ այն հարցը, թե ինչ միջոցներով է ձեռք բերվելու այդ հաղթանակը, կախված կլինի ընթացիկ իրավիճակից։

«Ռուսաստանը շարունակում է բաց մնալ խաղաղ կարգավորման եղանակների համար, բայց նման եղանակների բացակայության պայմաններում մենք շարունակում ենք հատուկ ռազմական գործողությունը», - ընդգծել է Պեսկովը։