Եթե Գարեգին Բ-ն ընդունի Եկեղեցու բարենորոգման օրակարգը, ես այս ամբիոնից հանդիսավոր կերպով ասում եմ, որ կնստեմ ու իր հետ ամենայն հարգանքով կքննարկեմ այդ օրկարգը:
«Ես երբեք չեմ ասել, որ կան մերոնքականներ և ոչ մերոնքականներ, որոնց մի մասը կարող է բարեվարքության կաննորը պահի, մյուս մասը չպահի: Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը հստակ ձևակերպված է, բարեվարքության կանոնները պահելու հստակ մեխանիզմներ:
Ավելին, ես աշխատանքային մակարդակով ասել եմ, որ այո, պետությունը կարող է ելքի որոշակի ճանապարհ ապահովել նման բոլոր հոգևարականների համար, բայց խոսքը մեր ազգային արժեքների պահպանության մասին է, մեր ազգային արժեքները դեֆորմացված են հենց այդ փաստի բերումով: Ինչպես կարող ենք մենք հանդուրժել, որ մեր Սրբություն Սրբոցը ախտահարված է, կան փաստեր, որոնց մասին գիտի ՀՀ-ի յուրաքանչյուր հավատացյալ ու քաղաքացի»,- նշել է Փաշինյանը:



