Ինչպես Աղվան Վարդանյանը լռեցրեց ՔՊ-ականին

««Իրական Հայաստանի» ձեր կեղծ գաղափարախոսությանը Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը հավանություն չի տվել։ Կեղծիք է։ Ժողովրդի անունից քիչ խոսեք։ Բոլոր մեծ հանցագործությունները կատարվել են ժողովրդի անունից։ Դուք իրական հայկական իշխանություն չեք, դուք՝ ֆեյք եք. ոչ հայկական, հակահայկական երանգներով։

Հիմա՝ Տիգրանաշենը, էս-էս գյուղերը ադրբեջանական տարածքներ են։ Քանի կար անկլավների իրավական հիմքերը չէիք գտել, Արցախի ռազմական ղեկավարության, Վեհափառի կողքին էլ էիք կանգնում։

Թե՞ ձեր իրավական հիմքերը Հեյդարի տղա Իլհամն ու Փաշազադեն են։ Իրավական հի՞մք եք ուզում, կար՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ՝ ինքնորոշման ճանաչման իրավունքով։ Իրավական հիմք էր Մինսկի խումբը, որ լուծարեցիք Իլհամի պահանջով։

 Հեյդարի տղա Իլհամը երբևէ ասե՞լ է, որ օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքը։ Երբեք չի ասելու։ Այլ բաներ ասել է։

Ասել է՝ կապիտուլյացիա եք ստորագրել, ասել է՝ երկխոսություն չկա, մոնոլոգ է. ինչ ասում եմ, անում են։ Ասել է՝ Զանգեզուրի միջանցք, Արևմտյան Ադրբեջան։ Ասել է՝ տանկերով չենք գալու, այլ՝ անխոչընդոտ, մեքենաներով։ Ասել է՝ Գոյչա, ասել է՝ ատոմակայան չի լինելու, ասել է՝ նոր սահմանադրություն»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։