Ռուսաստանը պետք է հաղթանակով ավարտի հատուկ ռազմական գործողությունը մինչև 2030 թվականը։ Այս մասին «Գազետա.Ru»-ին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Վիկտոր Սոբոլևը։
«Ֆաշիստական ռեժիմից պետք է ազատվել մինչև այն պահը, երբ Լեհաստանը և ՆԱՏՕ-ի մյուս երկրները պատրաստ կլինեն Ռուսաստանի հետ պատերազմի։ Լեհերը, գերմանացիները, ֆրանսիացիները, անգլիացիները, Բելգիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան՝ բոլորը ցանկանում են պատերազմել Ռուսաստանի դեմ, նրան ռազմավարական պարտություն հասցնել։
Իհարկե, այստեղ կա նաև տեղեկատվական բաղադրիչ՝ առաջին հերթին իրենց սեփական ժողովուրդների համար, որոնց նրանք պատրաստում են պատերազմի, սակայն կա նաև Ռուսաստանի դեմ պատերազմի լուրջ նախապատրաստություն։ Մենք պետք է այդ ժամանակահատվածին՝ մինչև 2030 թվականը, ամբողջությամբ ավարտենք Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը։ Ավարտենք, ինչպես նախագահն է ասել, մեր զինված ուժերի հաղթանակով, բացարձակ հաղթանակով», — նշել է պատգամավորը։
Սոբոլևը շեշտել է, որ Ուկրաինայում հաղթանակից հետո պետք կլինի վերակառուցել զինված ուժերը «այնպես, որ դրանք պատրաստ լինեն հետ մղելու ցանկացած աշխարհաքաղաքական հակառակորդի ագրեսիան ցանկացած ռազմավարական ուղղությամբ և ցանկացած պայմաններում»։



