Հայաստանը վստահորեն շարժվում է դեպի Եվրոպա. պ...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է «անկեղծ երախտագիտություն Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին»՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ հղված շնորհավորանքների համար։

«Մենք երախտապարտ ենք Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ նրանց ջերմ շնորհավորանքների համար։ Մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի երկխոսությունն այժմ ակտիվացել է։

Հուսով ենք, որ դրան կհետևի ավելի սերտ համագործակցություն նաև այլ մակարդակներում և բազմաթիվ ոլորտներում։ Հայաստանը վստահորեն շարժվում է դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր, և Ուկրաինան ողջունում է այս ընտրությունն ու պատրաստ է աջակցել ամենուր, որտեղ դա հնարավոր է», — նշել է Զելենսկին։