Հրդեհը բռնկվել է գործարկման պատրաստվող Ամուրի գազաքիմիական համալիրում, հայտնում է ձեռնարկության մամուլի ծառայությունը տելեգրամյան ալիքում, հայտնում է Радио РБК-ն:
«Անվտանգության ապահովման և հնարավոր վնասի նվազեցման նպատակով ձեռնարկության աշխատակիցների կողմից իրականացվում են գործարկման-կարգաբերման աշխատանքներում գտնվող սարքավորումների կանգնեցման գործողություններ»,- ասվում է հրապարակման մեջ։
Ոչ պաշտոնական տվյալներով զոհվել է մեկ մարդ, ավելի քան 100 հոգի ստացել են վնասվածքներ:
Նախնական տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է պիրոլիզի տեղադրանքի օժանդակ տեխնոլոգիական տեղամասում, համալիրի հիմնական սարքավորումները չեն տուժել։ Ստեղծվել է հանձնաժողով՝ պատահարի պատճառները քննելու համար։ Հրդեհի օջախն արդեն տեղայնացված է։
Ամուրի գազաքիմիական համալիրը պոլիէթիլենի և պոլիպրոպիլենի արտադրության աշխարհի խոշորագույն ձեռնարկություններից մեկն է ռուսական և համաշխարհային շուկաներում պահանջված մարկաների։ Գործարկումից հետո համալիրի արտադրական հզորությունը կկազմի տարեկան մինչև 2,7 միլիոն տոննա պատրաստի արտադրանք։ «Սիբուրի» և չինական Sinopec-ի համատեղ նախագիծն է։



