Ես ամեն ինչ անելու եմ, որ ինքը գնա․ ինքը մետա...

 «Ես իրեն ասում եմ՝ դու Ալիևի խամաճիկն ես, որովհետև Ալիևի հրահանգով մեր պետության բովանդակությունն ես ուզում փոխել։ Դրան ի պատասխան՝ ինքը որոշում է՝ իր արևին, կներեք այս բառի համար, ողորմելի փորձեր է իրականացնում իմ անձի հետ կապված ինչ-որ հայտարարություններ անելու․ ասում է՝ ԶՊՄԿ և այլն։ Ես չգիտեմ՝ ինքը ընդհանրապես ինչ նկատի ունի, ու ավելին, եթե ես իսկապես ուզենայի փող աշխատել, ես կմնայի, վստահաբար, այդ թիմում և իրենց նման, ինչպես հիմա իրենք են փող աշխատում, այ ես կմնայի այնտեղ, փող կաշխատեի, բայց իմ խնդիրը ընդհանրապես դա չէր, որովհետև կար ողբերգություն՝ Արցախի ողբերգությունը, և դրանից հետո ես իմ քաղաքական գնահատականն եմ հնչեցրել»»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։