Ռուսաստանում նշել են Թրամփի ներկայացուցիչների...

Ամերիկացի էմիսարներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցը Ռուսաստան հետաձգվում է, քանի որ դրա համար բավարար օրակարգ չկա։ Այդ կարծիքը ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի գլխավոր տնօրեն Իվան Տիմոֆեևը։

Հղում անելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերին, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել Ուիթքոֆին և Քուշներին, «այլ հարց է՝ ինչով նրանք կգան», Տիմոֆեևը նշել է. «Ցանկացած խորհրդակցություններ և բանակցություններ պահանջում են որոշակի օրակարգ և գոնե տեսական լուծման հեռանկար, ինչ-որ ալգորիթմ»։

«Կարգավորումը ենթադրում է ոչ միայն բանակցային գործընթաց, այլև դեէսկալացիայի միջոցներ, իսկ մենք, ընդհակառակը, հիմա տեսնում ենք միայն էսկալացիա. ուկրաինական կողմից՝ հարվածների ուժեղացում և ռուսական պատասխան հարվածներ։ Տեղեկատվական դաշտում այդ հարվածները ներկայացվում էին գրեթե որպես «հրաշք-զենք», որը ահա-ահա «կստիպի» Ռուսաստանին նահանջել։ Ինչպես տեսնում եք, դա, իհարկե, տեղի չունեցավ։ Չեմ կարծում, որ այս [էսկալացիան] որևէ կերպ նպաստում է կարգավորմանը», — նշել է Տիմոֆեևը։

«Լավ է, որ ռուս-ամերիկյան խորհրդակցությունները և կարծիքների փոխանակումը չեն դադարում, բայց առայժմ չեմ տեսնում, որ դրանք հանգեցնեն որևէ կիրառական արդյունքի», — եզրափակել է նա։