
Խոյ համայնքի ՔՊ-ական ղեկավար Լյուդվիգ Յայլոյանն ու նրա եղբայրը իրենց ծննդավայր Շահումյան գյուղում խայտառակ միջադեպի մասնակից են դարձել․ նրանք բռնության են ենթարկել անգամ դեպքի վայր ժամանած ոստիկաններին։ Տեղացիների խոսքով՝ ծեծի ենթարկված ոստիկաններից մեկը համայնքապետի ազգականն է։
Լրագրող Լիա Սարգսյանի փոխանցմամբ, ձերբակալվել են Յայլոյանի եղբայրը, որդիները և ևս մի քանի անձ։ Շահումյանում, սակայն, համոզված են, որ պատմությունը իրավական հետևանք չի ունենա։ «Ոստիկաններին ծեծողներից մեկը ՔՊ-ական համայնքապետ է, ուստի ամեն ինչ կմնա անպատիժ», — լրագրողի հետ զրույցում նշել է ականատեսներից մեկը։
Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հաստատել է միջադեպի փաստը՝ տեղեկացնելով, որ կան հինգ ձերբակալվածներ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։