
Այսօր՝ Նորքի զինված խմբի գործով վերսկսված դատաքննության ժամանակ, պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդեց կալանքի տակ գտնվող ամբաստանյալ Արթուր Վարդանյանի խափանման միջոցը փոխել մեկ միլիոն դրամ գրավով։ Պաշտպանն ասաց, որ նա ունի առողջական խնդիրներ և կարիք ունի գաստրոէնտերոլոգի, կարդիոլոգի, մաշկաբանի մշտական հսկողության։
Դատարանը հեռացավ խորհդրակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Հիշեցնենք՝ Նորքի զինված խմբի գործով 20 ամբաստանյալ է անցնում, նրանց թվում է նաև Վահան Շիրխանյանը։ Քրեական գործով գլխավոր ամբաստանյալ Արթուր Վարդանյանը մեղադրվում է 2015 թվականին մի խումբ անձանց հետ հանցավոր համագործակցությամբ մեծ թվով զենք ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար, ինչի վերջնական նպատակը, ըստ մեղադրանքի, եղել է Հայաստանում իշխանությունը զավթելը։
Դատաքննությունը ընդհատումներով շարունակվում է 4 տարի։ Նախկին դատավոր Արմեն Բեկթաշյանը նշանակվել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր, և գործը մակագրվել է Մեսրոպ Մակյանին։ Վերջինս խափանման միջոցը փոխելու մասին որոշումը կհրապարակի այսօր՝ 13:20 ին։ Արթուր Վարդանյամը միակ ամբաստանյալն է այս քրեական գործով, որը գտնում է կալանքի տակ։