Էրդողանը կրկին խոսել է Եվրամիության անդամ դառ...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է Եվրամիության անդամ դառնալու երկրի ձգտման մասին՝ ընդգծելով, որ դրա ճանապարհին բոլոր խոչըդոտները պետք է վերացվեն։ 

Լրագրողների հետ զրույցում Էրդողանը մասնավորապես ասել է․

«Թուրքիայի՝ Եվրամիություն մտնելու շուրջ բանակցությունները թարմացման ու առաջ ընթանալու համար գեթ մեկ օր էլ չպետք է սպասեն։ Այդ իրողությունները պետք է տեղի ունենան հենց հիմա։ Մենք ԵՄ-ում մեր բոլոր զրուցակիցներին ասում ենք, որ նախկինի պես հաստատակամ ենք մեր նպատակի հարցում՝ կազմակերպության լիիրավ անդամակցություն։ Եթե ԵՄ-ն հարցին մոտենա ռազմավարական ու հեռատես դիրքերից, ապա այդ ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկելու ճանապարհին որևէ խոչընդոտ չի լինի։ Թուրքիայի դեմ քաղաքական արգելքները պետք է հրատապ կերպով վերացվեն։ Ակնկալում ենք, որ ԵՄ երկրները մեր հետ հարաբերություններ կպահպանեն արդար ու իրավահավասար հիմքի վրա»,- TRT Haber-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը։