Իրանի արտգործնախարարությունն առայժմ  բանակցու...

Իրանն այս պահին չի պլանավորում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման վերաբերյալ բանակցությունների հերթական փուլ անցկացնել ԱՄՆ-ի հետ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ  մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:

«Ներկայիս իրավիճակում մենք չունենք ԱՄՆ-ի հետ երկխոսության (վերսկսման) ոչ մի ծրագիր, միևնույն ժամանակ, դիվանագիտությունը, մեր կարծիքով, միջոց է և հնարավորություն ազգային շահերը պաշտպանելու համար, և ամեն անգամ, երբ այս միջոցը կարելի լինի օգտագործել ժողովրդի իրավունքների և իրանցիների ազգային շահերի պաշտպանության  համար, մենք չենք տատանվի այդ իմաստով», - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ: