Իմ անունը տալով փորձում է ինքնահաստատվել․ Ղազ...

Էսօր երեւի որոշել էր իմ ազգանվան վրա ինքնահաստատվեր, բայց ես «մեր ձեւով»–ը ասել եմ՝ որն է. «մեր ձեւովը» եղել է ի բարօրություն մեր 3 մլն բնակչության։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 21–ին, ՀԷՑ–ի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի պաշտըոնակատար Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀԷՑ–ի ժամանակավոր կառվարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը այսօր կոչ է արել Դավիթ Ղազինյանին ազատման դիմում գրել, հակառակ դեպքում ինքը հրամանով նրան կազատի։

«20 տարի էստեղ աշխատել եմ, որ կեղծ մեղադրանքներով... խնդրեմ, իշխանությունն իրենց ձեռքն է, ամեն ինչ իրենց ձեռքն է, թող ապացուցեն

Ի՞նչէ նշանակում անվստահություն: Իսկ ո՞վ է ասում, որ ես իրենց վստահում եմ: Ես անձամբ իրեն չեմ վստահում, իրենց իշխանությանը չեմ վստահում»,–ասաց նա։

Լրագրողների հարցին՝արդյո՞ք Ղազինյանը ազատման դիմում գրել է, նա պատասխանեց. «Իհարկե, ոչ։ Ինքը հայտարարեց, որ եթե դիմում չգրի, կազատեմ։ Խնդրեմ։

Եթե մենք գնում  ենք, կներեք, «беспредел» տարբերակով, իհարկե, ամենինչկարողեն։ Փորձը ցույց է տվել,. որ կարող են»։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կբողոքարկի իրեն աշխատանքից ազատելու որոշումը, Ղազինյանն արձագանքեց. «Ուզում եք ամեն ինչ միանգամից իմանալ, թող մի քիչ սյուրպրիզով լինի»։

Հիշեցնենք, որ հուլիսի 18–ին Հանրային ծառահյությունների կարգավորման հանձնաժողովի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։Որոշման մեջ երկար թվարկված են ՀԷՑ–ի կողմից օրենսդրության խախտումները, որն էլ հիմք է ծառայել վարույթ հարուցել եւ ժամանակավոր կառավարիչ նշանակելու համար։ Բացի այդ, նշվում է, որ Ռոմանոս Պետրոսյանը կստանա ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի աշխատավարձի չափով վարձատրություն։ Հիշեցնենք, որ հուլիսի 17–ին,  Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:

Նույնը նաւ հայտնի դարձավ, որ կառավարությունը հաղորդում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ:

ՀԷՑ-ի սեփանակատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո իշխող թիմը մի քանի օրում մշակեց ու հրատապ ընդունեց համապատասխան օրենսդրական փոփոխությունները:

ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանն ու իր թիմը ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ծայրից ծայր ապօրինի են համարում։ Նրանք հայտնել են, որ պայքարելու են, հնարավոր է՝ միջազգային արբիտրաժային հայց ներկայացնեն Հայաստանի կառավարության դեմ։