Ես չեմ մոռացել, քավ լիցի, չեմ մոռացել, որ ասել եմ՝. «Արցախը Հայաստան է և վերջ»։ Բայց վերջին տարիներին տասնյակ անգամներ անդրադարձած լինելով այս թեմային, ուզում եմ ամփոփել մեկընդմիշտ: Հայաստանյան ավագ և միջին սերնդի քաղաքական, ըստ էության, բոլոր գործիչների քաղաքական ծագումնաբանությունը հանդիսացած Ղարաբաղյան շարժմանը և Ղարաբաղը Հայաստան տեսնելու գաղափարին անմնացորդ նվիրումն է, որ ինձ ու իմ գործընկերներին համարձակություն է տվել առաջ գնալ, բացել վարագույրը և տեսնել, թե ինչ կա Ղարաբաղի շարժման հետևում։ 35 տարի Հայաստանը ոչինչ չի խնայել Ղարաբաղի համար, բացարձակապես ոչինչ։ Մեր կառավարությունը ոչինչ չի խնայել Ղարաբաղի համար։ Մեր կառավարման տարիներին նախորդող նույն ժամանակահատվածի համեմատ մեկ միլիարդ դոլարից ավել ֆինանսավորում ենք հատկացրել Ղարաբաղին։ Սա այն գումարն է, որը հաշվարկվում է հավելյալ նախորդող նույն ժամանակահատվածի համեմատ։
Եվ ի վերջո մենք վարագույրը բացելու և տեսնելու համարձակություն ենք ունեցել, որ Ղարաբաղյան շարժումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի պետականություն ու ապագան զրոյացնելու նախագիծ, ու մենք ժողովրդի տված մանդատով փակել ենք այդ նախագիծը, Հայաստանի պետականության հարատևության համար, բացելով անսահմանափակ հնարավորություններ։ Կօգտվենք մենք այդ հնարավորությունից, թե ոչ, ուրիշ հարց է»։



