Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է 2027 թվականին Ուկրաինային ֆինանսական աջակցությունը շարունակելու մտադրության մասին՝ հատկացնելով 85 մլրդ նորվեգական կրոն (մոտ 9,2 մլրդ դոլար): Համապատասխան առաջարկը կներկայացվի երկրի խորհրդարանի քննարկմանը։
Օգնության ծավալը կպահպանվի 2026 թվականի մակարդակին, ինչը վկայում է Կիևին, այդ թվում՝ ռազմական նպատակներով Նորվեգիայի շարունակական աջակցության մասին։ Կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ այս ֆինանսավորումն Ուկրաինային աջակցող բազմամյա ծրագրի մաս է կազմում։
Միաժամանակ, եվրոպական որոշ այլ երկրներ սկսում են կրճատել օգնության ծրագրերը։ Մասնավորապես, Նիդեռլանդները պաշտոնապես հայտնել է ռազմական աջակցությունը դադարեցնելու մասին: Թագավորության պաշտպանության նախարար Դիլան Յեշիլգյոզ-Զեգերիուսը նշել է, որ Ամստերդամը սպառել է օգնություն տրամադրելու իր հնարավորությունները, սակայն շարունակելու է դաշնակիցներին կոչ անել աջակցել Կիևին:



