Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի SCALP հրթի...

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը կհայտարարի Ուկրաինային SCALP հեռահար հրթիռների արտադրության համար գաղտնի տվյալներ Ուկրաինային փոխանցելու մասին։ Այդ մասին ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ, հաղորդում է reuters-ը:

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը երկուշաբթի կայցելի Ուկրաինա՝ պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին արտասահմանյան այցի շրջանակում։ Նա կհայտարարի բրիտանական աջակցության մասին, որի նպատակն է օգնել Կիևին զարգացնել հեռահար հրթիռների սեփական արտադրությունը։

Բըրնհեմը Ուկրաինայում կհամանախագահի այսպես կոչված «Կամավորների կոալիցիայի» հանդիպումը՝ Ուկրաինային աջակցող երկրների խմբի շրջանակում։ Այցի ընթացքում նա նախատեսում է նաև հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

SCALP-ը (բրիտանական Storm Shadow-ի ֆրանսիական տարբերակը) օդային թևավոր հրթիռ է, հագեցած է տուրբառեակտիվ ենթաձայնային շարժիչով, ինֆրակարմիր ինքնանշանառման համակարգով և GPS-ով բորտային պրոցեսորով։ Այն ընդունակ է թռչել գերցածր բարձրությունների վրա (30-40 մ)։