Չինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչ...

Չինական Photon Matrix Lab ընկերությունը մշակել և սերիական արտադրության է թողարկել մոծակների հայտնաբերման ու ոչնչացման նոր սարք։ Առաջին խմբաքանակը գնորդներին կառաքվի արդեն օգոստոսի վերջին։

Հատուկ ռադարի, արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված տեսանելիության համակարգի և գերճշգրիտ լազերի համակարգված աշխատանքի շնորհիվ սարքն արագ հայտնաբերում ու խոցում է թիրախը։ Մեխանիզմի եզակիությունն այն է, որ բաղադրիչների մեծ մասը միանգամից մի քանի գործառույթ է կատարում։ Այսպես՝ լազերը ոչ միայն տեղորոշում, այլև անմիջապես ոչնչացնում է միջատին։

Թեև Photon Matrix Lab-ի սարքերն արդեն ներկայացված են շուկայում, դրանք դեռ պետք է անկախ փորձարկումներ անցնեն: Մշակող ընկերությունը խոստանում է փորձարկումների արդյունքները հրապարակել ավելի ուշ։ Սպասվում է, որ այս նոր տեխնոլոգիան կարող է պոտենցիալ այլընտրանք դառնալ մոծակների դեմ պայքարի ներկայիս՝ քիմիական կամ մեխանիկական միջոցներին։