Մոտ 100 ամերիկացի զինվորական է վիրավորվել ամերիկա-իրանական հակամարտության այս ժամանակահատվածում։ Բոլոր զինվորականները ծառայություն են իրականացրել Մերձավոր Արեւելքում տեղակայված ամերիկյան ռազմակայաններում։ Այս մասին հայտնում է CBS News պարբերականը։
Զինվորականները վիրավորվել են այդ ռազմակայանների վրա իրանական հարձակումների հետեւանքով։ Վիրավորում ստացածների մեծ մասը իրենց լավ են զգում եւ վերադարձել են ծառայության։ Պենտագոնի խոսնակի պաշտոնակատար Շոն Փարնելը հաստատել է այս տեղեկությունը եւ մանրամասնել, որ վիրավորում ստացածների մեծ մասի մոտ եղել է գլխուղեղի ցնցում։



