Պուտինի համակուրսեցին նշանակվել է ՌԴ Գերագույ...

Դաշնային խորհուրդը Իրինա Պոդնոսովային հաստատել է Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահի պաշտոնում։ Նրա նշանակման օգտին 167 սենատորներ միաձայն են քվեարկել։

Ըստ РБК-ի՝ ավելի վաղ 70-ամյա Պոդնոսովայի թեկնածությունը Գերագույն դատարանի ղեկավարի պաշտոնում առաջարկել էր ՌԴ դատավորների բարձր որակավորման խորհուրդը: Դրանից 8 օր անց Վլադիմիր Պուտինն առաջարկ էր ներկայացրել Դաշնության խորհրդին։ Իրինա Պոդնոսովան Գերագույն դատարանի ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն էր։ Դաշնային խորհրդի նիստի ժամանակ նա հայտարարել է Գերագույն դատարանը Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ տեղափոխելու մտադրության մասին։

Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը թափուր է մնացել 1991 թվականից այդ պաշտոնը զբաղեցրած Վյաչեսլավ Լեբեդեւի մահվանից հետո։ Իրինա Պոդնոսովան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համակուրսեցին էր Լենինգրադի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որը նրանք ավարտել էին 1975 թվականին։

Պոդնոսովան 1990-ականներից դատավոր է աշխատել Լենինգրադի մարզի Լուգա քաղաքային դատարանում, իսկ ավելի ուշ Լենինգրադի շրջանային դատարանում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել։