Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ՞ու ՀՀ վարչապետի աթոռում հայտնվածը շրջանառության մեջ դրեց «պողպատ» բառը: Ոչ քար, ոչ երկաթ, ոչ բետոն, այլ պողպատ և պողպատե ինչ-որ մանդատ: Պատասխանը պարզ է. նա ցանկանում է նմանվել Ստալինին: Փաստացի, նա թափանցիկ ակնարկեց, որ սկսելու է ստալինյան հետապնդումները, հալածանքները երկրում: Ընդ որում, ի տարբերություն Ստալինի, սա չի քողարկում իր ցանկությունը, իր գործելաոճը: Ավելին, այդ ամենն արվում է ժողովրդավարության անվան տակ:
Ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևն օրերս նկատել էր, որ Փաշինյանի «պողպատե» հռետորիկան թուրքական ծագում ունի, թուրքական ծրագրի շրջանակներում է:
Ի դեպ, պողպատե ցանկություններ ունի Չինաստանի նորօրյա դիկտատոր Սի Ցզինպինն ևս: Մի քանի տարի առաջ Սինը փոխեց երկրի սահմանադրությունը՝ ապահովելով իր անդադար վերարտադրությունը երկրի ղեկավարի պաշտոնում : Ինչպես ՀՀ վարչապետի աթոռում հայտնվածի, այնպես էլ Չինաստանի առաջնորդի ձգտումները արտահայտվեցին օրերս՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցաման ժամանակ, երբ այդ երկրի առաջնորդը, սպառնալով Արևմուտքին, ասաց.
« Կջարդեք գլուխները պողպատե պատին »:

Ստացվում է՝ աշխարհն ապրում է պողպատակուռ պանոպտիկումի միջավայրում: «Պողպատիզմը» դարձել է քաղաքական դիկտատորների քաղաքական թրենդը:
Կադրային ջարդի «իդիոտիզմը»
«Իդիոտ» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է ոչ բանիմաց, առանձին, մասնավոր անձ:
Այն, որ Հայաստանի վարչապետի աթոռում հայտնվածը ինտենսիվորեն դեգրադացնում է իր քաղաքական նպատակադրումները, պարզ էր ի սկզբանե: Բայց արտահերթ ընտրությունների եւ հետընտրական հռետորաբանությունը դուրս է տրամաբանության, աուտենտության բոլոր պատկերացումներից:
Մուրճից հետո, «պողպատե մանդատով» ահաբեկելը դարձել է իշխանության փոքր ու մեծ տրամաչափի չինովնիկների սիրած «իդիոտական» զբաղմունքը: Դրանց պատկերացումներում իշխում է «հիմա ում ինչ ասենք, կանեն» բանաձևը:
Հայտնի սինլքորները՝ անհատական եւ խմբային, նախաձեռնել են այլախոհներին, թող ներվի ասելու, «բիրիքով» աշխատանքից ազատելու գործը: Փակվում են ՊՈԱԿ-ները, հալածվում ու հետապնդվում են քաղաքական ներհակ հայացնքների ունեցողները: Կարծես, նպատակադրված ստեղծվում է հայոց նորօրյա դիսիդենտական խավ՝ դիսիդենտներին դարձնելով պողպատի սակրալ՝ սրբազան զոհեր:
Դասական «իդիոտիզմի» բոլոր ռեկորդները սահմանվում են ամեն օր. «իդիոտների» ջրային եւ լուսային ահաբեկչության են ենթարկվում բնակչությունը: «Իդիոտիզմ է», երբ ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող թերթը ` գերիների վերaդարձի դիմաց հայկական կողմի ՝Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը Ադրբեջանին որակում է «որպես բարի կամքի դրսևորում» :
Նիկոլ Փաշինյան- Ալիև քարտեզային խաղի «իդիտոները» , կարծես, ասում թշնամուն՝ լավ եք արել, որ գերի եք վերցրել: Ապրեք , որ բաց թողեցիք ու, որպես շնորհակալություն, յուրօրինակ «կոնյակ -բոնբոնյերկա» են նվիրում թուրքերին:
Միչդեռ «պողպատվածները» միտումնավոր մոռացության են տալիս այն , որ Ալիևը պարտավոր է գերիներին փոխանցել առանց հայկական կողմի նվերների եւ բոնուսների ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի: Այ այստեղ պետք է աշխատեր պողպատե իրական մանդատը եւ պողպատաձույլ կամքը: Բայց, «պողպատայինները» վախեցած են թուրքից ու բռնության մահակը թափահարում են բացառապես սեփական ազգի գլխին:
Հայկական այսօրվա իշխանության անէական լինելն այնքան տեսանելի է նաև դրսի համար, որ անգամ ՀԱՊԿ-ն ուղղակի արհամարեց Հայաստանի ղեկավարության դիմումը՝ «ակտիվանցնելու համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու համար»:
Միայն պողպատե «իդիոտների» կառավարման օրերին, թուրքը կարող էր ճեղքել ՀՀ սահմանը եւ տեղակայվել Հայաստանի սահմաններից ներս:
Միայն այս ծաղրված իշխանության օրոք, ինչ-որ խուլիգանախմբեր՝ անհայտ սեքսուալ եւ գաղափարական կողմնորոշման, կարող են անարգել շրջել համայնքից համայնք եւ պարտադրել համայնքապետերին հրաժարական տալ: Այդ հանցավոր «պերֆորմանսը» ցայսօր չի պատժվել ՀՀ իրավապահների կողմից: Մինչդեռ հայտնի բժիշկների նկատմամբ հալածանքն ու ահաբեկումները անպատժելիորեն շարունակվում են:
«Մինչ ձեզ մոտ կախտորոշեք դեպրեսիա եւ ցածր ինքնագնահատական, համոզվեք, որ շրջապատված չեք իդիոտներով»: Զիգմունդ Ֆրեյդ
Прежде чем диагностировать у себя депрессию и заниженную самооценку, убедитесь, что вы не окружены идиотами». Зигмунд Фрейд
Նա, ով պետք է թշնամի Ալիևի հետ խոսելիս պողպատե կամք, քարե սիրտ ու երկատե էություն դրսևորեր, դարձել է կենդանի սպառնալիք երկրի անվտանգության համար: Այս գիտակցումը ինտեկելտուալ մարդկանց տանում է ապատիայի, իներտության եւ անճարության:Որոշում կայացնողների ադեկվատության բացակայությունը հանգեցրել է նրան, որ հանրության բանական հատվածը պարփակվել է իր ինտելեկտի, մտորումների մեջ:
Երկրի իրավապահ համակարգը պողպատե «իդիոտների» կողմից վերածվել է հանցավոր մի «ատյանի»: Դատախազությունում աշխատանքի տեղավորված դատախազը թաքցնում է տեղեկատվությունը տուժողից :Այն հայտնում է , երբ միջամտում են իրավապաշտպանները եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: Ոստիկանությունն ողորկած ու դատարկ պատասխաններ է ուղարկում հինգ տարի չբացահայտված մի քրեական գործի վերաբերյալ ՝ մասնագիտական ամոթի ոչ մի նշույլ չունենալով:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը մերժում է քաղաքացու խնդրանքը՝ ընդունել իրեն:
ՀՀ ՊԵԿ նախագահը ուղղակի չի պատասխանում կամ կիսատ է պատասխանում քաղաքացուն: Այս իրականությունը նիկոլական պանոպտիկումի, երկիրը խենթանոցի վերածելու ու հետևողական անիշխանության տանելու արդյունքն է:
Պողպատե մանդատի «աշխատանքը» առաջինը պետք է զգացվեր Հայաստանի իրավապահ համակարգում` սանացիա՝ մաքրում իրականացնելիս:Սակայն այդ համակարգերը իրենց արատավոր բարքերով եւ կաշառասիրությամբ բարգավաճում են:
ՀՀ Սահմանադրության օրը, գեներալական կոչումներ շռայլորեն շաղ տրվեցին մի շարք անձանց: Դրանց գործունեությունը, մեղմ ասած, քրեորեն պատժելի պետք է լիներ:
Մամուլը ներկայացրեց ՀՀ ԱԱԾ պետի ունեցվածքի մասին տեղեկություն: Դրանում առկա են հողամասեր ու տներ:Սակայն, ինչպես Գյումրիում են պատմում, դա ընդամենը նրա ունեցվածքի մի մասն է: Գյումրիում նաև խոսում են, որ ՀՀ ռազմական ոստիկանության պետը շատ արագ հարստացողներից է: Նա , ըստ օդում պինդ կախված լուրերի, մի շարք բնակարաններ է ձեռք բերել ոչ միայն Գյումրիում , այլև՝ Երեւանում: Էլ չէնք խոսում ՀՀ գլխավոր դատախազի տան եւ բիզնեսների մասին շրջանառվող լուրերի մասին:
Հարց է ծագում՝ պողպատե մանդատը թուղ՞թ է դառնում, երբ խոսքը վերաբերում է վերը հիշատակած անձանց:
Ինչպես ժամանակին գրել է «դարչնագույն» դարաշրջանի ներկայացուցիչ, պրոֆեսոր Անդրեաս Հիլգրուպերը. «Հիտլերն իր սպասարկուների առջև շատ հմտորեն ձևանում էր որպես անտեղյակ եւ հանկարծակիի բերված մեկը»:
Ու՞մ է հիշեցմում այս նկարագրությունը, կասե՞ք:
Լիլիթ Աղեկյան



