Հայաստանը վճռականորեն ընտրել է խաղաղության ու...

ՀՀ-ն վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա, դուք եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ եք: Այս մասին Փաշինյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Երևան կատարած այցից ի վեր Հայաստանն անցել է նշանակալի ճանապարհ, անցել է պատերազմի միջով, այնուհետև հաստատել է խաղաղություն, այնուհետև բարգավաճություն: Հայաստանը վճռականորեն ընտրել է խաղաղության և բարգավաճության ուղին, ամրապնդել է իր ժողովրդավարությունը՝ չնայած փորձություններին:

Հայաստանը վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա, Հայաստանը միշտ եղել է եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ, եվրոպական քաղաքականության ոլորտում այդ առաջընթացը ակնհայտ է ինձ համար: 8 տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել՝ կազմակերպել Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպում գագաթնաժողով Երևանում:

Այսօր Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների հիմքում ընկած է ներուժի զարգացումը։ Մենք նախապատրաստել ենք նոր փուլ՝ ավելի հեռուն գնալու համար, մեծացնել ենք ավելի շատ ներդրումները, մտադիր ենք մեծացնել գործընկերությունը պաշտպանության ոլորտում և նաև վիզաների ազատականացում Եվրամիության հետՍրանք այն ծրագրերն են, որոնք կարող են ամրապնդել իրավական պատմությունը և ավելի մերձեցնել մեր երկրները։ Այն համաձայնագրերը, որոնք մենք այսօր ստորագրեցինք, ապացուցում են դրանց բազմազանությունը։ Վերջին տարիներին մենք ցանկացել ենք արդիականացնել Հայաստանի զինված ուժերը, ինքնիշխանությունը: Մեր գործընկերությունը հիմնված է նաև կրթության, գիտության, մշակույթի, ժառանգության ոլորտներում»,- նշել է Մակրոնը: