Դու կարող ես չզբաղվել քաղաքականությամբ, բայց դու պարտավոր ես և պարտավոր ես նաև քո ընկերներին հորդորել, ստիպել, խնդրել՝ գնալ ու մասնակցել այս ընտրություններին: Այս մասին Գյումրիում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Ամենակարևոր բանը, որը որ դու կարող ես անել, քաղաքականություն կմտնես, չես մտնի, դա քո քաղաքացիական պարտքն է՝ մասնակցել ընտրություններին: Այս իշխանությունների հույսը ի՞նչն է, որ լինի ցածր մասնակցության ցուցանիշ, իրենք մոբիլիզացնեն իրենց ընտրազանգվածին ու կարողանան վերարտադրվել: Դրա համար շատ կարևոր է ձեր հարազատներին, ձեր բարեկամներին, ձեր ընկերներին, ընկերուհիներին, բոլորին համոզեք, որ քո ձայնը կարևոր է:
Մարդկանց տարիներով ի՞նչ են համոզել։ Ասել են, որ դե քո ձայնը կարևոր չի, դու խելոք տունը նստի, քո փոխարեն մենք կորոշենք։ Ո՛չ, քո փոխարեն ոչ մեկ չի որոշելու ու որևէ մեկը իրավունք չունի այդ որոշումը կայացնելու»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։



