Փաշինյանը դավաճանել է 2018 ի այն երիտասարդներ...

Եթե տեսնում ես երիտասարդ ու երիտասարդները մասնակցում են գործընթացին, ուրեմն տեսնում ես փոփոխություն, տեսնում ես, որ այդ ճանապարհի վերջում փոփոխությունն է: Այս մասին Գյումրիում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Հիմա ի՞նչ խորհուրդ տանք, խորհուրդ մենք այդ դերում չենք հանդես գա այդպենս լուրջ դեմքով խորհուրդ տվողների, մեր փորձերից թույլ տուր կիսվել քո հետ: Նորմալ է, որ չես վստահում: Ի՞նչ ես տեսել, որ ինչին վստահ ես: Տեսել ես մեկին, ով եկել է, խոստացել է հրաշքներ ու արել է հակառակը: Գիտե՞ք, շատ հաճախ ասում են՝ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է Հայաստանին, հայկական շահը: Ես արդեն դրանում այդքան էլ համաձայն չեմ: Ես վստահ չեմ, որ ինքը երբևէ հայկական շահի կողքին եղել է, բայց Նիկոլ Փաշինյանը դավաճանել է այն երիտասարդներին 18-ի, ովքեր հույս ունեին, Հայաստանի հետ հույս էին կապում, երազանքներ ունեին Հայաստանի հետ կապված: Հիմա իրանց մի մասը գերեզմանում է»,- ասաց նա: 

Մանրամասն՝ տեսանյութում։