Գալիք ընտրությունները ճակատագրական ընտրությու...

«Երևանից փաստացի սպառնալիք է հնչում Ռուսաստանի նկատմամբ․ դրանք անհետևանք չեն լինելու, դիվանագիտության մեջ ոչինչ չի անտեսվում, ամեն բան հաշվի է առնվում, ցանկացած հետագա գործողություններ էլ կարելի է սպասել, կարելի է ակնկալել։ Այն, ինչ արել է այսօր գործող իշխանությունը դիվանագիտական դաշտում Արցախի մասով, այդ արկածախնդրությունը բերեց Արցախի ամբողջական կորստի և քաղաքական նման տապալման, հիմա էլ տնտեսական առումով այնպիսի արկածախնդրության են գնալու, որ մեր տնտեսությունը լուրջ հարվածի տակ է դրվելու»,- այս մասին Գյումրիում քաղաքացիների հետ հանդիպմանը նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ պատասխանելով Զելենսկու այցի մասին հարցին։

Մանրամասն՝ տեսանյութում։