Չինաստանի իշխանությունները հանդես են գալիս Կուբայի աջակցությամբ և այդ երկրի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների խստացումը համարում են միջազգային իրավունքի կոպիտ խախտում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Միացյալ Նահանգները սաստկացնում է անօրինական միակողմանի պատժամիջոցները Կուբայի դեմ՝ լրջորեն խախտելով կուբացի ժողովրդի կյանքի և զարգացման իրավունքները, ինչպես նաև միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերը», - հայտնել է գերատեսչությունը։
Այս մեկնաբանությունը տրվել է՝ կապված մայիսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հրամանագրի ստորագրման հետ, որով ընդլայնվում են Կուբայի դեմ սահմանափակումները՝ դա պատճառաբանելով Կուբայի կողմից ԱՄՆ ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը հնարավոր սպառնալիքով։
Ինչպես պարզաբանվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, Պեկինը «վճռականորեն աջակցում է Կուբային պետական ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության գործում», կտրականապես դեմ է միջամտությանը նրա ներքին գործերին։
«Չինական կողմը պնդում է, որ ԱՄՆ-ն անհապաղ դադարեցնի Կուբայի շրջափակումը և նրա դեմ պատժամիջոցները և դադարեցնի նրա նկատմամբ հարկադրական միջոցներն ու ճնշումը», - ընդգծվում է մեկնաբանության մեջ։
Մայիսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրով նախատեսված սահմանափակումները ոչ միայն կարող են տարածվել Կուբայի վրա, այլև երրորդ երկրների:



