Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնության հետ կապված 35 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Բրիտանիայի կառավարությունը։
«Մեծ Բրիտանիան շարունակում է խաթարել Ռուսաստանի ռազմական մատակարարման շղթաները և ներգաղթյալների դաժան անօրինական թրաֆիքինգը՝ պատժամիջոցների նոր ալիքի միջոցով։ Մինչ Ռուսաստանը փորձում է շահագործել ներգաղթյալներին իր ռազմական մեքենան պահելու համար, այսօր հայտարարված պատժամիջոցները ուղղակիորեն թիրախավորում են այն անձանց, որոնք խոցելի ներգաղթյալներին ներգրավում են (խմբ.՝ ՌԴ նախագահ) Պուտինի պատերազմի առաջնագծում կռվելու համար, ինչպես նաև այն ընկերությունների դեմ, որոնք մատակարարումներ են անում Ռուսաստանի անօդաչու թռչող սարքերի գործարաններին», - նշված է հայտարարության մեջ։



