Զգում եմ ինձ, ինչպես տանը… Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը այսպես է պատասխանել ArmeniaSputnik–ի հարցին։
Սահմանի բացման մասին հարցին Երևանում գտնվող թուրք պաշտոնյան ասաց, որ բացման ժամկետների մասին տեղեկություն չունի, բայց քննարկումները դեռ շարունակվում են. «Պատրաստվում ենք
բացել, ենթակառուցվածքները պատրաստ են, բայց որոշ խնդիրներ կան, որ դեռ պետք է լուծվեն` տեխնիկական և բյուրոկրատական»։
Լրագրողի` արդյոք Թուրքիան քաղաքական կամք ո՞ւնի սահմանը բացելու հարցին` Քըլըչը վստահ պնդեց, թե Թուրքիան այդ կամքն ունի 2022–ից։



