Փաշինյանին սպանելու կոչի համար ձերբակալվել է...

Քիչ առաջ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է քաղաքական գործիչ Վահան Բադասյանը։ Այս մասին տեղեկացրեց այսօր հրավիրված հանրահավաքի մասնակիցներից մեկը։ 

Հիշեցնենք, որ Վահան Բադասյանը ժամեր առաջ հայտարարել էր․«Նիկոլ Փաշինյանին պետք է ֆիզիկապես հեռացնել, նաեւ զենքի միջոցով։ Նա այլեւս պարտության սիմվոլ է, իսկ մեր բանակը անպարտելի է, պարտված չէ: Դա պետք է անենք ազգովի եւ համաժողովրդական անենք: Դա հեռու չէ, սարերի հետեւում չէ, մենք պարտավոր ենք ու պետք է անենք: