Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 29-ի նիստում որոշում կայացրեց, որը պայմանավորված է ազ¬գային անվտանգության մարմինների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ:
Նախագծով առաջարկվում է ՀՀ ԱԱԾ 2024-ի պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակում իրականացված գնումների արդյունքում առաջացած մի շարք տնտեսումներ ուղղել Կառավարության պահուստային ֆոնդ և Կառավարության պահուստային ֆոնդի միջոցով 151 մլն 927 հազար դրամի չափով կատարել վերաբաշխում։
Գումարն ուղղվելու է 2023-ի պետական բյուջեով նախատեսված օբյեկտների շինարարական և վերանորոգման աշխատանքների ավարտական փուլերի իրականացմանը:



