Լեհաստանը չի կարող Ուկրաինային Patriot-ի հրթի...

Լեհաստանը հնարավորություն չունի Ուկրաինային հրթիռներ ուղարկել Patriot զենիթահրթիռային համալիրների համար, լրագրողներին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Իսկապես, Իրանի վրա գրոհներից հետո կալանիչ հրթիռների պակասը մեծացել է, և Ռուսաստանն ավելի շատ հրթիռներ է արտադրում, քան մենք դրանք խոցելու միջոցներ ունենք։ Սա իրական խնդիր է։ Կան ՆԱՏՕ-ի երկրներ, որոնք դեռևս ունեն նման պաշարներ, սակայն Լեհաստանը դրանց թվում չէ», - ասել է Սիկորսկին։

«Լեհաստանն Ուկրաինային աջակցում է, երբ կարողանում է, սակայն այս հարցում մենք կարող ենք սոսկ միանալ կոչերին՝ ուղղված այն երկրներին, որոնք ունեն Patriot հրթիռներ՝ դրանք կիսել Ուկրաինայի հետ», - հավելել է նա։