Փաշինյանը Բրյուսելում կմասնակցի Euronews-ի կա...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի Euronews-ի՝ Եվրամիության ընդլայնման գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկանում ենք Euronews-ի ֆեյսբուքյան էջից:

Մինչ Եվրամիությունը քննարկում է ընդլայնման հաջորդ փուլի հեռանկարները, բանավեճն այլևս միայն այն մասին չէ, թե որ երկրները կարող են անդամակցել Միությանը, այլև՝ թե ինչպիսի Եվրամիություն է ցանկանում կառուցել Եվրոպան ապագայում։

Գագաթնաժողովը մեկ հարկի տակ կհամախմբի քաղաքական առաջնորդների, քաղաքականություն մշակողների, փորձագետների և գործարար համայնքի ներկայացուցիչների՝ քննարկելու հետևյալ առանցքային թեմաները.

  • Եվրամիության ընդլայնման ապագան
  • Եվրոպական անվտանգությունն ու ռազմավարական ինքնուրույնությունը
  • Տնտեսական հնարավորություններն ու մրցունակությունը
  • Ժողովրդավարությունը, բարեփոխումները և ԵՄ անդամակցության ուղին

Գագաթնաժողովը կհեռարձակվի ուղիղ եթերով՝ Euronews-ի լսարանի համար։