Նիկոլական շնաբարո դուրսպրծուկի տապալումը ԵԽԽՎ...

Հայկական դիվանագիտության «առաջին ու վերջին» մեղքն համարվող Ռուբեն Ռուբինյանը, ինչպես վայել է ճշմարիտ նիկոլականին, բյուջեից ահագին փող ծախսեց, իր թիմակիցների հետ վեր կացավ գնաց մինչեւ Ստրասբուրգ, որ մասնակցի ԵԽԽՎ նստաշրջանին, բայց օրակարգում չկարողացավ ներառել Ղարաբաղյան երկրորդ կամ 44-օրյա պատերազմի հայ ռազմագերների հետ կապված հարցը։

Չկարողանալը այն խոսքը չի։ Պարզապես հարցը մատնվեց անուշադրության, իսկ փոխարենը քննարկման դրվեց Նավալնու ձերբակալման հարցը։

Ի դեպ, այս արդյունքը աչքի առաջ ունենալով, զարմանալի է, թե ինչ իմաստ ուներ փող ծախսել հասնել Ստրասբուրգ, երբ պատվիրակությունների մի մասը նիստերին մասնակցում է հեռավար, եւ նույնիսկ հայկական պատվիրակության ԲՀԿ-ական անդամներն էլ կարծես թե չեն գնացել։ Ստացվում է նիկոլական «դուրսպրծուկները» պարզապես հերթական շրջագայությունն են անում հարկատուներիս հաշվին, պետության փողերը քամուն տալով։