Նիկոլ Փաշինյանին վերացնելու մասին Պավել Մանու...

Նիկոլ Փաշինյանին վերացնելու մասին Պավել Մանուկյանի հայտարարությունների առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Պավել Մանուկյանը նախօրեին մասնակցել է ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի, որի ընթացքում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին վերացնելու մասին Բադասյանի՝ Եռաբլուրում հնչեցրած հայտարարությանը, նշել էր, որ ինքն էլ է վերացնելու, և իրենց պես հազարները կան։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ քրեական գործը հարուցվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածի հատկանիշներով։