Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը «Ազգային միասնություն» կուսակցության նախագահ Բենի Գանցից պահանջել է վերադարձնել 70 000 շեքելը (19 000 դոլար), որոնք հատկացվել են ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիա ուղեւորությունների համար, որոնք նա կատարել է մարտին նախարար եղած ժամանակ, տեղեկացրել է իսրայելական 13-րդ ալիքը։
ԶԼՄ-ն նշում է, որ Նեթանյահուն պահանջել է վերադարձնել միջոցները, քանի որ նա չի արդարացրել այդ ուղեւորությունները։
Նաեւ նշվել է կառավարության քաղաքականության մասին, որի համաձայն՝ վարչապետը պետք է հավանություն տա նախարարների օտարերկրյա ուղեւորություններին։ Ի պատասխան՝ Գանցի գրասենյակը հայտնել է, որ ուղեւորությունը, որի ժամանակ նա հանդիպել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ Վաշինգտոնում, ներառյալ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ, կարեւոր է եղել Իսրայելի անվտանգության պահպանման համար։
«Մենք առաջարկում ենք վարչապետին եւ նրա պաշտոնյաներին աշխատել պատանդների վերադարձման ուղղությամբ, համենայն դեպս, նույն վճռականությամբ եւ համառությամբ, ինչպես փորձում են հասնել Գանցի ուղեւորությունների ծախսերի վերադարձին»,- նշվել է հայտարարությունում։