Մոսկվայից հետո՝ Կիև․ Թրամփի բանագնացների այցե...

ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցը Մոսկվա և Կիև կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 5-6-ին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աղբյուրի։

Գործակալության զրուցակիցը նշել է, որ ԱՄՆ բանագնացները նախ կայցելեն Մոսկվա, այնուհետև՝ Կիև։

Ուիթքոֆը և Քուշները վերջին անգամ Մոսկվա են այցելել հունվարին, որտեղ Կրեմլում չորս ժամ բանակցություններ են վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Reuters-ն իր հերթին հաղորդում է, որ ԱՄՆ բանագնացների՝ Ուկրաինա այցի շուրջ քննարկումները շարունակվում են։ Այն, ըստ աղբյուրների, կկայանա սեպտեմբերի 6-ին։ Սա կլինի նրանց առաջին այցը Կիև։