Ո՞ր դեպքերում են պարեկային մեքենաների առկայծո...
Պարեկները՝ ծառայողական առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայությունն իրականացնել թե՛ առկայծող փարոսիկներն անջատված, թե՛ միացված վիճակում: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Առկայծող փարոսիկները միացված կլինեն պատահարի վայրում գործողություններ իրականացնելիս, հանրային միջոցառումների ժամանակ երթևեկության անվտանգությունն ապահովելիս, իրավախախտում կատարած տրանսպորտային միջոցը կանգնեցնելիս, ինչպես նաև կանխարգելիչ կամ ծառայողական այլ առաջադրանքներ կատարելիս»,- ՆԳՆ-ի տարածած տեսանյութում նշում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը: