Մոսկվան լսել է հեռահար հրթիռային և անօդաչու համակարգեր ստեղծելու Գերմանիայի և Ֆրանսիայի ծրագրերի մասին, ստուգում է այդ տեղեկատվությունը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ավելի վաղ Բեռլինում Ռուսաստանի դեսպանությունը հայտնել էր, որ Գերմանիան Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ համատեղ աշխատանք է ծավալել հեռահար համակարգերի ստեղծման ուղղությամբ: Լրագրողները խնդրել են Պեսկովին մեկնաբանել այդ հայտարարությունը:
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի տարածքում հեռահար հրթիռների արտադրություն կազմակերպելու ծրագրերի մասին հաղորդագրությանը, մենք լսել ենք դրա մասին, մենք ուշադիր հետևում ենք տեղեկատվությանը, մենք այն ստուգում ենք», - լրագրողներին ասել է Պեսկովը:



