Ուկրաինայի ռազմականացման փորձերը գլխացավանք կ...

Ուկրաինայի ռազմականացման փորձերը, ինչպիսիք են նրա տարածքում հեռահար հրթիռների արտադրություն ծավալելու ծրագրերը, գլխացավանք կդառնան երկրի բնակիչների համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինայի ռազմականացման նման փորձերը հերթական գլխացավանքը կդառնան հենց ուկրաինացիների համար», - նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի տարածքում հեռահար հրթիռների արտադրություն ծավալելու ծրագրերի մասին տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պեսկովը նշել է, որ Մոսկվան լսել է հեռահար հրթիռային և անօդաչու համակարգեր ստեղծելու Գերմանիայի և Ֆրանսիայի ծրագրերի մասին, ստուգում է այդ տեղեկատվությունը։