Միգրանտներին Ռուսաստանից կարող են արտաքսել մարդու իրավունքների ու ազատությունների խախտման, խտրականության, ինչպես նաև սահմանին զինծառայողներին չենթարկվելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պետդումայի պատգամավորները համապատասխան փոփոխություններն ընդունել են օրինագծի երկրորդ ընթերցմամբ, որով ընդլայնվում է միգրանտներին արտաքսելու հիմքերի ցանկը։



