
Հայրենիքի պետականության համար մտահոգվող մարդիկ չեն կարող համարվել հին կամ նոր, մեր բոլորի նպատակը այսօր մեկն է: Այս մասին փետրվարի 11-ին «Հայ ազգային ճակատ» բարեսիրական-հայրենասիրական կազմակերպության հիմնարկեքի արարողության ժամանակ ասաց ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը: Նրա խոսքով այսօր պետք է համախբվել և վեր կանգնել կուսակցական շահերից և գաղափարներից, քանի որ երկրի ղեկին ապազգային դավաճանական ուժեր են:
«Մենք բաց ենք բոլոր այն մարդկանց համար, ովքեր պատրաստ են ոտքի կանգնել հողի և հայրենիքի կորստի դեմ պայքարին, մի եկեք մեզ մոտ, մենք ինքներս կգանք ւ պետք է ձնագնդիի էֆեկտով ավելանանք»: