Մենք ամեն ինչ պետք է անենք, որ փոքր, միջին տն...

«Համակարգը պետք է թվայնացվի ամբողջությամբ և նվազագույնը պետք է հասցվի հարկային տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ շփումը։ Իմ ժամանակ մենք մտցրել ենք պարզեցված հարկատեսակներ՝ միջին բիզնեսի հետ աշխատելու համար»,- Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում հունիսի 14-ին ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահմ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Նա կարևոր համարեց հաստատագրված վճարների ինստիտուտը։

«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ փոքր, միջին տնտեսավարող սուբյեկտները լրացուցիչ ծախսեր չունենան, հնարավորին պետք է պարզեցնենք։ Եթե չես պարզեցնում, հարկային տեսուչին լծակներ ես տալիս այլ կարգի հարաբերություններ ունենալ տնտեսավարողների հետ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Նա անդրադարձավ նաև գյուղարտադրանքին։