Լիբանանի բանակը հայտարարում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագրի շրջանակում այդ տարածքից իսրայելական զորքերի դուրսբերումից հետո, զինվորականները սկսել են տեղակայվել հարավային Զաուտար էլ-Գարբիե քաղաքում։
«Բանակի հրամանատարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին չգնալ քաղաք, քանի դեռ անվտանգության իրավիճակը չի կայունացել, և սեփական անվտանգության համար հետևել տեղակայված զորամասերի ցուցումներին»,- Al Jazeera-ի փոխանցմամբ՝ նշված է Լիբանանի բանակի հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Զաուտար էլ-Գարբիեն, Ֆրոուն և Սրիֆա գյուղերի հետ մեկտեղ, սա այն երեք շրջաններից է, որտեղ փորձարկվելու է Վաշինգտոնի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագրի իրագործումը։
Այս ֆոնին կրկին տեղեկություններ են ստացվում Հորդանանի, Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի տարածքին Իրանի հասցրած հարվածների, ինչպես նաև Լիբանանի հարավում Իսրայելի իրականացրած լայնամասշտաբ ռմբակոծությունների մասին։



