Լավրովն ԱՄՆ-ի քաղաքականությունն Արևելյան Միջե...

Մոսկվան առաջվա պես կարծում է, որ ԱՄՆ քաղաքականությունը Արևելյան Միջերկրական ծովում ապակառուցողական է, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբերում է Արևելյան Միջերկրական ծովում ԱՄՆ քաղաքականությանը, մենք դեռ կարծում ենք, որ այն ոչ կառուցողական է»,- ասել է նա Խորվաթիայի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Այդպես է մեկնաբանել Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի այն հայտարարությունը, որ Ռուսաստանը սպառնում է Միջերկրական ծովում կայունությանը:

«Մեկ եզակի օրինակ. ԱՄՆ-ը տարածաշրջանի բոլոր երկրներին, ըստ էության, արգելում է Ռուսաստանի Դաշնության հետ բնականոն համագործակցությունը ՝ լինի դա ռազմատեխնիկական փոխգործակցության ոլորտում, կամ որևէ այլ նշանակալի ոլորտում», – հավելել է ՌԴ նախարարը: