ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը հրավիրված օտարերկրյա ղեկավարների թիվը համադրելի է Կազանում կայացած ԲՐԻԿՍ գագաթաժողովի բարձր հյուրերի թվի հետ։ Այս մասին նա նշել է «Զվեզդա» ալիքի հարցազրույցում։
«Ես կարող եմ ասել, որ [հրավիրվել են] մեծ թվով մարդիկ։ Եվ հրավիրվածների թիվը համադրելի է գագաթաժողովի հրավիրվածների թվի հետ, որը տեղի ունեցավ Կազանում»,- ասել է նա, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Պեսկովը չի նշել, թե կան արդյոք ղեկավարների մեջ հրավիրվածներ արեւմտյան պետություններից։ «Մենք ամեն բանի մասին կտեղեկացնենք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։