ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն 80-ամյա պաշտոնաթող գեներալ Քիթ Քելլոգին նշանակել է Ուկրաինայի և ՌԴ-ի հարցերով իր հատուկ ներկայացուցիչ: Քելլոգի խնդիրն է լինելու գտնել պատերազմին վերջ տալու ուղիներ, գրում է BBC-ն։
Թրամփը սոցցանցերում հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Քելլոգն նոր վարչակազմում կնշանակվի «Նախագահի օգնական և Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց»։
«Քիթն տպավորիչ կարիերա է ունեցել բանակում և բիզնեսում, ներառյալ իմ առաջին վարչակազմում ազգային անվտանգության կարևոր պաշտոններ զբաղեցնելը», - գրել է Թրամփը: