Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լուսադեմ ժամը 5:40 է: Ես անքնութունից արդեն ծխախոտի երկրորդ տուփն եմ ոչնչացնում: Մտածում եմ Հրանտ Մելիք Շահնազարյանի տելեգրամյան վերջին գրառումի մասին: Ցավալի արձանագրում է, ավելի ճիշտ ցավեցնող արձանագրում է, բայց իրականություն է: Բերձոր, Լաչինի մասին, եթե պաթոսային և սրտաճմլիկ հրապարակումները մեջտեղից հանենք, տակը մնում է վերջնական պարտության դառը արձանագրումը:
Վերջնական պարտություն դա նշանակում է, Հրանտը ճիշտ է ասում փրկելու այլևս ոչինչ չկա: Ինչ կար արդեն ասվել է, դեռ մի բան էլ ավելին, ինչ կար իրազեկելու արդեն իրազեկվել է, բոլորին ամեն բան տեղեկացվել է, ով ցանկություն ունեցել է լսելու լսել է, մյուսները կամ քնած են ձևացել, կամ մեր վերջնական պարտությունից թուրքի հետ հավասար օգուտներ են փորձել քաղել: Վերջին միտքը միայն իշխանական գործիչներին չի վերաբերվում: Առանց ընդդիմադիր «չոբանների» իշխանությունը չէր կարողանալու գառներին հանձնել գայլին:
Այս թեմաների մասին դեռ մանրամասն կխոսենք, բայց էս պահին մի հատ կարևոր արձանագրում կա որը պարտադիր ցանկանում եմ անել:
Հայերի քաղաքական օրակարգում փրկելու ոչինչ այլևս չմնաց: Ամեն ինչ քանդեցին, ոչնչացրեցին, հանձնեցին թշնամուն:
Քաղաքականության մեջ լինելու համար հիմա մնացել է երկու մոտիվացիա՝
1. Վերականգնում: Այսինքն պետք է ընտրել այնպիսի քաղաքական անհատների կամ ուժերի ովքեր կբացատրեն, թե ինչպես են վերականգնելու այս ավերը: Պոպուլիստ մայմունները այլևս բացառվում են: Ես անձամբ սատկացնելու եմ պոպուլիզմի ցանկացած փորձ: Քաղաքական հայտ ես ներկայացնում, բացատրիր, քայլ առ քայլ թե ոնց ես պատկերացնում վերականգնումը, չես կարողանում՝ գնա շարունակիր մայմունությունդ ուրիշ բնագավառում:
2. Վրեժ
էս կետը չեմ բացատրում, բայց սա պարտադիր կետ ա: Առանց այս կետի վերականգնում չի լինի, եթե նույնիսկ տիտանական ջանքերով ինչ որ բան էլ վերականգնվի, առանց արդար վրեժի ամեն ինչ մի քանի սերունդ հետո նորից քանդվելու ա:
Հիմա քնեք, մյուս անգամ կբացատրեմ, թե ոնց է ճիշտ պահվածքը սոցցանցերում և մասնավորապես իմ էջում, որտեղ ես բռնապետ եմ և թքած ունեմ ժողովրդավարության բոլոր դրսևորումների վրա, կսովորեցնեմ հեշտ վարժություն, թե ինչպես տարբերակել ընդդիմադիրին իշխանական դրածոյից»:



